Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ՊԵԿ-ի դեմ «խաղ չկա»

ՊԵԿ-ի դեմ «խաղ չկա»
26.12.2017 | 10:45

2017-ի պետբյուջեն չի կատարվի, կգերակատարվի. այս մասին փաստում են թվերը։ Մեր աղբյուրները փաստում են, որ ՊԵԿ-ի հավաքագրած գումարները 1 տրիլիոն 200 մլրդ դրամի կհասնեն։ Սա նշանակում է, որ ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի` պաշտոնավարման օրը տրված խոստումը գետնին չի մնացել։

Ի դեպ, վերջերս մեզ հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ևս կանխատեսել էր եկամուտների սահմանվածից ավելի հավաքագրում, այսինքն` մեր աղբյուրի տեղեկությունն ավելի քան արժանահավատ է դառնում։ Եթե նկատենք, որ տնտեսական աճը շատ մեծ չի եղել, սակայն եկամուտների հավաքագրման ծավալները մեծացել են, ապա պետք է ենթադրել նաև, որ ՊԵԿ-ի նախագահի մեկ այլ` ստվերի դեմ պայքարի խոստումը ևս թղթի վրա չի մնացել։ Հիշեցնենք` նախատեսվածի համաձայն, 2017-ին եկամտային մասով պետք է հավաքագրվեր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ